«Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին անդրադարձել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությանը՝ ասելով. «Ամերիկացիներն ու իսրայելցիները մինչ օրս չեն հասկացել հետևյալը. Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ամուր քաղաքական համակարգ՝ կայացած ինստիտուտներով։ Առանձին անհատի ներկայությունը կամ բացակայությունը չի ազդում համակարգի կառուցվածքի վրա»։               
 

Արցախյան հարցը 1991-ին մետամորֆոզի ենթարկվեց

Արցախյան հարցը 1991-ին մետամորֆոզի ենթարկվեց
21.07.2023 | 10:03

ՖԲ-ի իր էջում Ռուբեն Վարդանյանը գրառումն ավարտել է այսպես. «Արցախը հայկական աշխարհի անբաժան մասն է, այս հողը մեր գենետիկ կոդի բաղկացուցիչն է, ուստի այս պայքարը բոլորինս է»։

Փաստորեն, եթե Արցախը ոչ թե հայկական հողի հարց է և մեր գենետիկ կոդի բաղկացուցիչը, այլ մարդու իրավունքների հարց է, ինչպես եղել է վերջին երեսուն տարիներին, ապա տրամաբանորեն պայքարը բոլորինս լինել չի կարող։ Այո, այդպես էլ կա։ Այդպես էլ եղավ, երբ արցախյան հարցը 1991-ին մետամորֆոզի ենթարկվեց՝ հայկական աշխարհի անբաժան մասը լինելուց դառնալով այնտեղ ապրող 200 000 մարդկանց ինքնորոշման և անկախ ապրելու իրավունքի հարց։

Դե, հիմա ապրում են անկախ այնտեղ մնացած 150 000 մարդիկ, որոնց միշտ կարելի է ապահով տեղափոխել Երևան, Մոսկվա, Լոս Անջելես։ Քանի դեռ հայի ուղեղում և հայկական քաղաքական օրակարգում Արցախը ոչ թե Հայկական աշխարհի անբաժան մասն է, այլ անկախության հարց է և «չի կարող լինել Ադրբեջանի կազմում», պայքարը երբեք բոլորինս չի լինի:

Կարինե Հակոբյան

Դիտվել է՝ 5204

Մեկնաբանություններ